ՆՈՐ ավանդատեսակ "Ռեկորդային Ամառ"
EURO 2012-ի և Լոնդոնի Օլիմպիական խաղերի կապակցությամբ
Պրոմեթեյ Բանկը հայտարարում է
"ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՄԱՌ"
Նոր ավանդային ակցիա
"Ռեկորդային Ամառ" ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) համար: "Ռեկորդային Ամառ" ավանդներն ընդունվում են 2012թ. ամռան ամիսների ընթացքում` հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանում:
| "Ռեկորդային Ամառ" ավանդի ընդունման պայմանները | |
| Ավանդի արժույթը | ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար |
| Ավանդի նվազագույն գումարը | 300.000 ՀՀ դրամ կամ 750 ԱՄՆ դոլար |
| Տոկոսագումարների վճարումը | Առաջին 3 ամիսների տոկոսագումարները վճարվում են անմիջապես: Հաջորդ ամիսների տոկոսագումարները վճարվում են, հաճախորդի ցանկությամբ, յուրաքանչյուր ամիս, եռամսյակային կամ ժամկետի վերջում: |
| Արժույթի փոխարկման պայմանները | AMD- ից USD և USD-ից AMD |
| Ավանդի ներգրավման ժամկետը | 6 ամսից 2 տարի |
| Տարեկան տոկոսադրույքը | ՀՀ դրամ՝ 12% ԱՄՆ դոլար՝ 9% |
"Ռեկորդային Ամառ" ավանդատեսակի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվեն՝
• Նվեր MasterCard Standard պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (մինչև 5.000 ԱՄՆ դոլար կամ 2 մլն ՀՀ դրամ ավանդ ներդնելու դեպքում), որին, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:
• Նվեր MasterCard Gold պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (5.000 ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ և ավել գումար ավանդ ներդնելու դեպքում), որին, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ամռան վերջին օրը տեղի կունենա "Ռեկորդային Ամառ" ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երևան-Լոնդոն-Երևան չվերթերի երկու ավիատոմս:
"Ռեկորդային Ամառ" ավանդատեսակի ներգրավման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 56-20-36 հեռախոսահամարով:






