Թափուր աշխատատեղեր
VIP սպաս. սրահի Տեղեկատու
Մեթոդաբան
Ներքին աուդիտոր
| 01.09.10թ. |
Պրոմեթեյ Բանկը հայտարարում է մրցույթ կորպորատիվ հաճախորդների V.I.P. սպասարկման սրահի Տեղեկատուի թափուր աշխատատեղի համալրման նպատակով: Ներկայացվող պահանջները` - սեռը` իգական, բարետես արտաքին, - բարձրագույն կրթություն, - աշխատանքային փորձը ցանկալի է, - հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն, - ազատ հաղորդակցվելու ունակություն: Աշխատատեղի հիմնական նկարագիրը' - կորպորատիվ հաճախորդներին, նրանց բանկային սպասարկմանն առընչվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, - կորպորատիվ հաճախորդների գործարքներին առընչվող ներքին փաստաթղթաշրջանառության կազմակերպում: Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հետևյալ էլեկտրոնային հասցեով' hr@prometeybank.am կամ Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակ' ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով: Ինքնակենսագրությունը ներկայացնել հայերեն լեզվով և պարտադիր լուսանկարով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 10.09.2010թ. ժ.1800: Արդյունքների ամփոփումը մինչև 12.09.2010թ.: ՈՒշադրություն - Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
14.07.2010 Պրոմեթեյ բանկը, հայտարարում է կրկնակի մրցույթ Մեթոդաբանի թափուր աշխատատեղի համալրման նպատակով: Ներկայացվող պահանջները' - բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն, - բանկային համակարգում, բանկային մեթոդաբանության ոլորտի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, - ՀՀ բանկային օրենսդրության, ՀՀ բանկերի ներքին կանոնակարգերին ներկայացվող նվազագույն պահանջների, բանկային գործընթացների և մեթոդաբանության սկբունքների իմացություն, Աշխատատեղի հիմնական նկարագիրը' - Բանկի ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի մշակում, - ՀՀ օրենսդրական փոփոխություներին զուգահեռ Բանկի ներքին իարավական ակտերի վերանայման և օրենսդրական պահանջներին համապատասխանեցման գործընթացի իրականացում: Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հետևյալ էլեկտրոնային հասցեով' hr@prometeybank.am կամ Պրոմեթեյ բանկի գլխամասային գրասենյակ' ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով: Ներկայացնել հայերեն լեզվով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 10.09.2010թ. ժ.1800: Արդյունքների ամփոփումը մինչև 17.09.2010թ.:
ՈՒշադրություն - Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
«Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն հայտարարում է կրկնակի մրցույթ Ներքին աուդիտի ստորաբաժանման անդամի աշխատատեղի համալրման նպատակով: Ներկայացվող պահանջները' - բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտական) կրթություն, - բանկային աուդիտի ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, - Ներքին աուդիտի ղեկավարի (անդամի) որակավորման վկայական Աշխատատեղի հիմնական նկարագիրը' - ՀՀ «Բանկերի և բանկային գործունեության մասի» օրենքի 21.12 հոդվածով սահմանված գործառույթների իրականացում: Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հետևյալ էլեկտրոնային հասցեով' hr@prometeybank.am կամ Պրոմեթեյ բանկի գլխամասային գրասենյակ' ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեով: Ներկայացնել հայերեն լեզվով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 10.09.2010թ.' ժ.18.00: Արդյունքների ամփոփումը 17.09.2010թ., ժամը` 16.00: ՈՒշադրություն - Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:


