Մասնակիցներ եւ ներդրողներ

Էջի տեղեկատվությունը թարմացվել է` 30/04/2012 17:30

investors.jpg


«ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՍՊԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

-«Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ - գործունեության ոլորտը` հյուրանոցային և  առողջարանային բիզնես,գործունեության տարածաշրջանը` ՌԴ  դաշնություն,  փայամասնակցության չափը` 49,975%:

- «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ԲԲԸ - գործունեության ոլորտը` գազատարերի և նավթամուղերի շինարարություն, գործունեության տարածաշրջանը` ՌԴ դաշնություն, փայամասնակցության չափը` 46,125%:

- Վազգեն Սիմոնի Գևորգյան - ՌԴ քաղաքացի, փայամասնակցության չափը` 3.9%:


Տեղեկատվություն շահութաբաժինների վերաբերյալ

2003թ.-ից մինչև 2006թ. ընկած ժամանակահատվածում Բանկի մասնակիցների միջև շահաբաժինների բաշխում չի   կատարվել ` ընդհանուր ժողովի որոշմամբ փաստացի ստացված զուտ շահույթը ուղղվել է Բանկի կանոնադրական հիմնադրամի համալրմանը կամ որպես չբաշխված շահույթ թողնվել է Բանկի տրամադրության տակ:
2006թ. - 9 ամսվա գործունեություն արդյունքներով Բանկի մասնակիցներին միջանկյալ վճարվել է 80.000,0 հազ. դրամ շահութաբաժին:
2007թ. - 9 ամսվա գործունեություն արդյունքներով Բանկի մասնակիցներին միջանկյալ վճարվել է 55.000,0 հազ. դրամ շահութաբաժին:
2008թ. - փաստացի ստացված զուտ շահույթը ընդհանուր ժողովի որոշմամբ թողնվել է Բանկի տրամադրության տակ, որպես չբաշխված շահույթ:

2009թ. - փաստացի ստացված  զուտ շահույթից ընդհանուր  ժողովի որոշմամբ 70.000 հազ.ՀՀ դրամ վճարվել է  Բանկի մասնակիցներին, 580.586  հազ. ՀՀ դրամը թողնվել է  Բանկի տրամադրության տակ, որպես չբաշխված շահույթ:

2010թ.- փաստացի ստացված զուտ շահույթը ընդհանուր ժողովի որոշմամբ թողնվել է  Բանկի տրամադրության տակ, որպես չբաշխված շահույթ:

2011թ.- փաստացի ստացված զուտ շահույթը, ընդհանուր ժողովի որոշմամբ, թողնվել է  Բանկի տրամադրության տակ, որպես չբաշխված շահույթ:


Adobe Acrobat File
Բանկի շահույթի բաշխման կարգը

 

* «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու Բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Նշված տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` Contactinfo@prometeybank.am կամ փոստով` ՀՀ, 0010, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով:


Այլ տեղեկատվություն

Adobe Acrobat File «Բանկի մասնակիցների ընդհանուր ժողովների նախապատրաստումը և անցկացումը» Կարգ:
Adobe Acrobat File «Բանկի հետ կապված անձանց և Բանկի աշխատակիցների հետ գործարքների կնքման» Կարգ
popup.gif Բանկի խորհրդի անդամների, վարչության անդամների, նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց բանկից ստացված վարկեր և այլ փոխառություններ (այդ թվում մարված):
popup.gif Բանկի Խորհրդի անդամների, Վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տասերկու ամսվա ընթացքում Բանկից ստացված ամբողջ վարձատրության չափը: