Վարկեր
Էջի տեղեկատվությունը թարմացվել է`18/04/2013 12:30
Բանկի կողմից տարբերակվում են տրամադրվող վարկերի հետևյալ տեսակները`
• Վարկ - վարկային գծի տեսքով.
• Վարկ - մարման սահմանված գրաֆիկով.
• Վարկ - միանգամյա վճարման սկզբունքով.
Մեր կողմից տրամադրվում են վարկային միջոցների հետևյալ նպատակների համար`
- Սպառողական և հիփոթեքային վարկեր
| «ՇԱՀԱՎԵՏ» սպառողական վարկեր (նվազող տոկոսադրույքով) | |
| «ԷՔՍՊՐԵՍ» սպառողական վարկեր | |
| «ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ» սպառողական վարկեր | |
| «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ» սպառողական վարկեր | |
| Ավտոմեքենայի ձեռք բերման համար (սպառողական վարկ) | |
- Բիզնեսի զարգացման վարկեր
| Արդյունաբերության զարգացման համար | |
| Գյուղատնտեսության զարգացման համար | |
| Շինարարության համար | |
| Մանրամեծածախ առևտրի զարգացման համար | |
| Հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի զարգացման համար | |
| Տրանսպորտի և կապի զարգացման համար | |
| Այլ Ճյուղերի համար` 12-20% տարեկան տոկոսադրույքով, մինչև 10 տարի մարման ժամկետով, մինչև 500.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (այլ ճյուղեր համարվում են բիզնես գործունեության բոլոր այն ճյուղերը, որոնք ներառված չեն վերը նշված բիզնես վարկավորման ճյուղային ցանկում): |
- Բանկի կողմից վարկերի ձևակերպումն իրականացվում է ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ` Մասնաճյուղերում: Հաճախորդի համար վարկի հասանելությունը սահմանափակող որևէ պայման չկա:
- Բանկը իր վարկային քաղաքականության շրջանակներում տրամադրում է վարկեր` ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերին) և իրավաբանական անձանց, ինչպես ռեզիդենտներին, այնպես էլ ոչ ռեզիդենտներին: Վարկերը տրամադրվում են կանխիկ և անկանխիկ եղանակներով` ՀՀ դրամով և արտարժույթով: Արտարժույթով տրամադրված վարկերի մարումների վրա կարող են ազդեցություն թողնել արտարժույթային փոխարժեքների տատանումները, որի ռիսկը կրում է վարկառուն:
- Վարկառուի հետ փոխհարաբերությունները կարգավորվում են վարկային պայմանագրով` ՀՀ օրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան:
- Վարկի ապահովության (գրավի) միջոցներն են` անշարժ և շարժական գույքը, շրջանառու միջոցները (ապրանք, պատրաստի արտադրանք), ոսկին, արժեթղթերը, դրամական միջոցները և դրամական հոսքերը: Վարկ/գրավ ընդունելի (թույլատրելի) սահմանաչափերը, ըստ գրավի տեսակների`
• Ոսկու գրավի դիմաց վարկեր տրամադրվում են գնահատված արժեքի մինչև 95% չափով, իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դիմաց գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
• Շրջանառու միջոցների դիմաց` գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
• ՊԿՊ-ի դեպքում` նոմինալ արժեքի մինչև 95 տոկոսի չափով:
• Այլ արժեթղթերի դեպքում` գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
• Ավտոմեքենայի գրավի դեպքում`
- Ավտովարկեր (ավտոմեքենայի ձեռք բերում) - առաջնային շուկայից ձեռք բերման դեպքում` ավտոսրահի իրացման գնի մինչև 80 տոկոսի չափով; երկրորդային շուկայից ձեռք բերման դեպքում (մինչև 5 տարվա արտադրության ավտոմեքենաների համար)` գնահատված իրացվելի արժեքի մինչև 60 տոկոսի չափով:
- Ավտոմեքենայի գրավադրում (այլ նպատակով վարկերի դեպքում) - մինչև 5 տարվա արտադրության ավտոմեքենաներ, գնահատված իրացվելի արժեքի մինչև 50 տոկոսի չափով:
• Անշարժ գույքի (հիփոթեքային վարկի) դեպքում` գնահատված իրացվելի արժեքի մինչև 70%-ի չափով:
• Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների դեպքում` գնահատված իրացվելի արժեքի մինչև 70%-ի չափով:
• Դրամական միջոցների (ավանդային և հաշվարկային հաշվի) դեպքում` մինչև 90%-ի չափով:
• Պատրաստի արտադրանքի դեպքում` ինքնարժեքի մինչև 50%-ի չափով:
• Դրամական հոսքերի դեպքում (իրավ. և ֆիզ. անձանց Պրոմեթեյ Բանկ ՍՊԸ-ում եղած հաշվարկային հաշիվների առնվազն 1 (մեկ) տարվա հաճախորդների համար)`հաճախորդների հաշվարկային հաշվի կատարված տարեկան շարժի մինչև 30%-ի չափով (մինչև 180 օր մարման ժամկետով):
- Գրավատուների կողմից գրավադրվող գրավի առարկան Բանկի պահանջով ենթակա է ապահովագրման (մասնավորապես ավտոմեքենաները, բնակելի անշարժ գույքը` հիփոթեքային վարկավորման դեպքում) օրենսդրության համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում ապահովագրական պայմանագրով կամ պոլիսով գրավը պետք է ապահովագրված լինի ի օգուտ Բանկի:
- Վարկավորման տոկոսադրույքները, ժամկետները, տրամադըրվող վարկերի սահմանաչափերը, վարկավորման պայմանները և սկզբունքները սահմանվում են` Բանկի Խորհրդի կողմից հաստատված «Վարկային քաղաքականությամբ» և վարկավորման գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերով: Բանկը Ծրագրային վարկավորման գործընթացներում ընդգըրկվելու դեպքում վարկային միջոցները տրամադրում է տվյալ Ծրագրային վարկի պահանջներին (վարկավորման տոկոսադրույքներ, սահմանաչափեր, մարման առավելագույն ժամկետ, գրավ/վարկ հարաբերություն և այլն) պայմաններին համաձայն: Ծրագրային վարկավորման պայմանները չեն կարգավորվում Բանկի «Վարկային քաղաքականությամբ»:
- Բանկը վարկային գծեր է տրամադրում, ինչպես ռեզիդենտ այնպես էլ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց: Վարկային գծերի տրամադրման տարեկան տոկոսադրույքը նույնն է ինչ որ ըստ բիզնես ոլորտների տրամադրվող վարկերինը, ընդ որում վերականգնողական վարկային գծի դեպքում` վարկային գծի չօգտագործված մասի վրա հաշվարկվում է 2 - 4% տարեկան տոկոսադրույք:
Վարկային հայտի վերաբերյալ որոշումների կայացման, դրանց մասին հայտ ներկայացնողին տեղեկացման և վարկերի տրամադրման ժամկետները
- Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ/պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց հետո` 10 բանկային օրվա ընթացքում: Վարկային հայտի բավարարման դրական որոշման դեպքում` վարկի տրամադրումը կատարվում է գրավի պայմանագրերի/համաձայնագրերի ձևակերպումներ և գրանցումներ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով) կատարելուց հետո` 5 բանկային օրվա ընթացքում (վարկավորման համար պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի կազման պարագայում):
- Մինչև 3,0 մլն. ՀՀ դրամ լոմբարդային վարկերի (սպառողական ոսկյա իրերի գրավադրմամբ) դեպքում` վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը և վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը նեկայացնելու օրվա ընթացքում ` գրավադրվող արժեքների ստուգում և գնահատում կատարելուց հետո: Վարկային հայտի բավարարման դրական որոշման դեպքում` վարկի տրամադրումը կատարվում է 1 բանկային օրվա ընթացքում: 3,0 մլն. ՀՀ դրամը գերազանցող լոմբարդային վարկերի դեպքում` գործում է վարկային հայտի վերաբերյալ որոշում կայացնելու ընդհանուր սկզբունքները (նկարագրված սույն գլխի առաջին պարբերությունում):
- Հաճախորդին իր վարկային հայտի վերաբերյալ Բանկի կողմից կայացված որոշման արդյունքները (դրական կամ հայտի մերժման պատճառները) հաղորդվում են 1 բանկային օրվա ընթացում` բանավոր կերպով կամ հաճախորդի ցանկության դեպքում նաև գրավոր:
Վարկ տրամադրելու դրական որոշման գործոնները և մերժման գործոնները`
1. Վարկ տրամադրելու դրական որոշման գործոնները`
- վարկային հայտ ներկայացրած հաճախորդի վարկունակության բավարար մակարդակը` ֆինասական դրության վերլուծության արդյունքներով, ըստ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդ-վարկառուների վարկունակության գնահատման չափանիշների,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի արժանահավատությունը,
- վարկային հայտ ներկայացրած հաճախորդի պատասխանատվության և պարտաճանաչության դրական գնահատումը` ըստ հաճախորդի վարկային պատմության (նախկինում ստանձնած վարկային պարտավորությունների կատարման նկարագիր ) ուսումնասիրության և վերլուծության,
- վարկի ապահովության (գրավի) իրացվելիության բավարար մակարդակը` ըստ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և «գրավ/վարկ» հարաբերակցության ընդունելի/թույլատրելի սահմանաչափերի,
- վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի հիմնավոր լինելը:
2. Վարկ տրամադրելու մերժման որոշման գործոնները`
- վարկային հայտ ներկայացրած հաճախորդի վարկունակության ոչ բավարար մակարդակի գնահատումը` ֆինասական դրության վերլուծության և մոնիտորինգների արդյունքներով, ըստ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված հաճախորդ-վարկառուների վարկունակության գնահատման չափանիշների,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատությունը.
- վարկային հայտ ներկայացրած հաճախորդի պատասխանատվության և պարտաճանաչության բացասական գնահատումը ` ըստ հաճախորդի վարկային պատմության (նախկինում ստանձնած վարկային պարտավորությունների կատարման նկարագիր ) ուսումնասիրության և վերլուծության.
- վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի շահութաբերության թերհիմնավորումը.
- այլ հիմնավոր պատճառներ, որոնք կարող են ազդել տրամադրվող վարկի վերադարձելիության վրա:
Բանկի կողմից տրամադրվող վարկերի մարման,
տոկոսների հաշվեգրման և վճարման կարգը
- Վարկերը մարվում են ամսեկան հաճախականությամբ, համաձայն սահմանված գրաֆիկի, ինչպես վարկի հիմնական գումարից, այնպես էլ գոյացող տոկոսագումարներից:
- Տրամադրված վարկերի տոկոսագումարները (սահմանված վարկային պայմանագրով) հաշվարկվում են գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի տրամադրման օրվանից մինչև ՎԱՐԿԱՌՈՒԻ Բանկի հանդեպ ստանձնած ողջ Պարտավորությունների կատարման նախորդ օրը ընկած ժամանակաշրջանում (մարման օրվա նկատմամբ տոկոսագումար չի գանձվում):
- Տոկոսագումարների գծով բոլոր հաշվարկները կատարվում են օրացույցային օրերի համար` տարին ընդունելով 365 օր: Եթե վճարման օրը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վճարումը կատարվում է դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԸ կարող են իրենց վճարումները, իրականացնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում, այնպես էլ Մասնաճյուղերում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ - Վարկային պայմանագրով սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավո-րությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎԱՐԿԱՌՈՒՆ ՎՃԱՐՈՒՄ Է ՏՈՒՅԺԵՐ` պայմանագրով սահմանված չափերով`ժամկետանց գումարի համար 6-11% տարեկան, իսկ ժամկետանց տոկոսի համար 0,3-0,5 % օրեկան:
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Բիզնեսի զարգացման համար տրամադրվող վարկերի համար պետական տուրքեր, միջնորդավճարներ և այլ ծախսեր
1.Վարկային հայտի ուսումնասիրման միջնորդավճար` 10.000 ՀՀ դրամ
2. Գրավադրվող գույքի գնահատում`
- գրավադրվող բնակարանի գնահատում` 15.000 ՀՀ դրամ
- գրավադրվող բնակելի տան (առանձնատան) գնահատում` 25.000 ՀՀ դրամ
- գրավադրվող արտադրական տարածքի գնահատում (մինչև 200 քմ.)` 40.000 ՀՀ դրամ
- 200քմ.-ից ավել. ամեն մի քմ.-ի համար`300 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 300.000 ՀՀ դրամ
- գրավադրվող հողատարածքի գնահատում (մինչև 1000 քմ.)` 15.000 ՀՀ դրամ
- գրավադրվող հողատարածքի գնահատում (1000 քմ.)` 25.000 ՀՀ դրամ
- գրավադրվող մարդատար ավտոմեքենայի գնահատում` 10.000 ՀՀ դրամ
- գրավադրվող բեռնատար ավտոմեքենայի գնահատում` 15.000 ՀՀ դրամ
Հատուկ դրույթներ
Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների ապահովվածության (գրավի)առարկայի բռնագանձման/առգրավման պայմանները
ԲԱՆԿԸ դրամական միջոցներ է տրամադրում ՎԱՐԿԱՌՈՒԻՆ` անվերապահորեն վերադարձնելու պայմանով: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ - Ձեր գրավադրված գույքը կարող է ԱՌԳՐԱՎՎԵԼ եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
- Վարկային Պայմանագրով, Վարկառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գրավառուն իրավունք ունի գրավոր` պատշաճ ձևով ծանուցել գրավատուներին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին:
- Բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց երկու ամսի հետո Գրավառուն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով իրավունք ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկություններիմիջոցով:
- Գրավի առարկայի իրացման առաջնահերթությունը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 236 և 226 հոդվածներով սահմանված կարգով:
Վարկային պայմանագրերի ձևեր`






