ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ է...

Հարգելի գործընկերներ` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ իր գործունեության 20 ամյա պատմությամբ, ինքնատիպ աշխատաոճով, տարիների ընթացքում կուտակած հարուստ փորձով և մշտապես համահունչ լինելով ժամանակի պահանջներին` ձևավորել է հաճախորդների բանկային սպասարկման բարենպաստ մթնոլորտ, դրա հենքում դնելով` բիզնես էթիկայի նորմերի պահպանման, գործընկերության պատշաճ հարաբերությունների և փոխշահավետության սկզբունքայնութունը:

Աուդիտորական եզրակացություն

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ և նույն ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի մասնակիցներին.

Մենք աուդիտի ենք ենթարկել «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ («Բանկ») ֆինանսական հաշվետվությունները, որոնք ներառում են 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական դրության մասին հաշվետվությունը, նույն ամսաթվին ավարտված տարվա համապարփակ ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշվապահական հաշվառման քաղաքականության ամփոփ նկարագիրը և այլ պարզաբանող ծանոթագրություններ։

Ֆինանսական հաշվետվությունների համար անօրինության պատասխանատվությանը

Բանկի տնօրինությունը պատասխանատու Է սույն ֆինանսական հաշվետվությունները Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստելու և արժանահավատորեն ներկայացնելու համար։ Այս պատասխանատվությունը ներառում Է խաբեության կամ սխալի հետևանքով առաջացած Էական խեղաթյուրումներից զերծ ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու և արժանահավատորեն ներկայացնելու համար անհրաժեշտ ներքին վերահսկողության համակարգի մշակումը, կիրառումը և պահպանումը, հաշվապահական հաշվառման համապատասխան քաղաքականության ընտրությունը և կիրառումը, ինչպես նաև տվյալ հանգամանքներում ողջամիտ հաշվապահական գնահատումների կատարումը։

Աուդիտորի պատասխանատվությանը

Մեր պատասխանատվությունն Է անցկացված աուդիտի հիման վրա եզրակացություն արտահայտել սույն ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։ Մենք աուդիտն անցկացրել ենք Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Այս ստանդարտները պահանջում են, որպեսզի մենք պահպանենք մասնագիտական վարքագծի կանոնները և աուդիտը պլանավորենք ու իրականացնենք այնպես, որպեսզի ձեռք բերենք ողջամիտ երաշխիք, որ ֆինանսական հաշվետվությունները զերծ են Էական խեղաթյուրումներից։

Աուդիտը ներառում Է ֆինանսական հաշվետվություններում ներկայացված գումարների և բացահայտումների վերաբերյալ աուդիտորական ապացույցներ ձեռք բերելու նպատակով ընթացակարգերի իրականացումը։ Ընթացակարգերի ընտրությունը հիմնված Է աուդիտորի դատողության վրա, ներառյալ խաբեության կամ սխալի հետևանքով ֆինանսական հաշվետվությունների Էական խեղաթյուրման ռիսկի գնահատումը։ Այս ռիսկերը գնահատելիս աուղիտորն ուսումնասիրում Է Բանկի ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու և արժանահավատորեն ներկայացնելու համար անհրաժեշտ ներքին վերահսկողության համակարգը, տվյալ հանգամանքներին համապատասխան աուդիտորական ընթացակարգեր նախագծելու, սակայն ոչ Բանկի ներքին վերահսկողության համակարգի արդյունավետության մասին կարծիք արտահայտելու նպատակով։ Աուդիտը ներառում Է կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության, տնօրինության կողմից կատարած հաշվապահական գնահատումների, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը։

 Մենք գտնում ենք, որ մեր կողմից ձեռք բերված աուդիտորական ապացույցները բավարար հիմք են հանդիսանում մեր աուդիտորական եզրակացությունն արտահայտելու համար։

Եզրակացություն

Մեր կարծիքով ֆինանսական հաշվետվությունները տալիս են 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկի ֆինանսական վիճակի և նույն ամսաթվին ավարտված տարվա ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի ճշմարիտ և իրական պատկերը՝ համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների։

12 փետրվար 2009թ. ք. Երեան
Տնօրեն-բաժնետեր` Գ. Գյուլբուդաղյան
           Աուդիտոր` Ա. Աղաջանյան

ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԱՄԻՕ ՍՊԸ, ՀՀ Երևան 0012,Վաղարշյան 8/1
հեռ (374 10) 260964 , e-mail:envelop.gif gta@gta.am

* * *

Ներբեռնել աուդիտորական եզրակացությունները

pdf.gif 2009 Աուդիտորական եզրակացություն
pdf.gif 2008 Աուդիտորական եզրակացություն
2007 Աուդիտորական եզրակացություն
2006 Աուդիտորական եզրակացություն