Հաճախորդի իրավունքները
Էջի տեղեկատվությունը թարմացվել է` 20/10/2009 17:30
Հարգելի Հաճախորդներ,
«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ կողմից իր հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման (արձագանքման) գործընթացը կարգավորվում է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ Խորհրդի կողմից հաստատված` «Հաճախորդների դիմում-բողոքների և բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման» ներքին Կանոնակարգով:
Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներ են համարվում - այն բողոք-պահանջները, որոնք ներկայացվում են ֆիզիկական անձ հաճախորդի կողմից Բանկի դեմ, կապված են Բանկի կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը, առավել մանրամասն, կարող եք ծանոթանալ ` www.fsm.am պաշտոնական կայքում:
Դիմում-բողոքները և բողոք-պահանջները կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով`
- առձեռն ` Բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում,
- էլեկտրոնային եղանակով` info@prometeybank.am էլեկտրոնային հասցեի միջոցով,
- փոստային եղանակով ` 0010, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներին առընչվող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք դիմել Բանկի Իրավաբանական բաժին` այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ կամ զանգահարելով` (010) 56-20-36 հեռախոսահամարով:
Անհրաժեշտ տեղեկատվություն`
ՈՒշադրություն - Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ վերաբերյալ հետևյալ տեղեկությունների պատճեները` «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվություն: Վճարը` թղթային մեկ տպագիր էջը 50 դրամ, էլեկտրոնային առաքման դեպքում` անվճար:
Տեղեկությունները տրամադրվում են գրավոր պահանջը ստանալուց հետո 3 (երեք) բանկային օրվա ընթացքում` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
Օրենքը կարող եք գտնել` ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am ինտերնետային հասցեում:






