Ավանդներ
Էջի տեղեկատվությունը թարմացվել է` 31/03/2010 17:00
Բանկի կողմից ներգրավվում են ավանդներ ինչպես ֆիզիկական (այդ թվում անհատ ձեռնարկատեր), այնպես էլ իրավաբանական անձանցից*, ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից, ՀՀ դրամով և արտարժույթով:
Ավանդներից հաշվեգրվող տոկոսագումարների վճարումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների տոկոսագումարները վճարվում են բացառապես ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտներից` այն արժույթով, որով ներգրավվել են:
Տարբերակվում է ավանդների ներգրավվման երկու սկզբունք`
1. Ավանդի ներգրավում տոկոսագումարների պարբերաբար վճարումով
2. Ավանդի ներգրավում տոկոսագումարի վճարմամբ պայմանագրի ժամկետի վերջում
Ներգրավվող ավանդների պայմանները`
1.1 Տոկոսագումարների պարբերաբար վճարումով`
| Գումար | 3 ամիս | 6 ամիս | 12 ամիս |
| 0.5 մլն- 20 մլն դրամ | 6% | 7.5% | 8.5% |
| $1.000 - $ 50.000 | 3.5% | 7% | 8% |
| 1.000 եվրո - 40.000 եվրո | 3% | 3.5% | 4% |
| $50.000,20 մլն դրամ 40.000եվրո և ավելի դեպքում | Պայմանագրային | ||
| այլ արժույթների դեպքում | Պայմանագրային | ||
1.2 Տոկոսագումարների վճարումը ժամկետի վերջում`
| Գումար |
3 ամիս | 6 ամիս | 12 ամիս |
| 0.5 մլն- 20 մլն դրամ | 7% | 8% | 9% |
| $1.000 - $ 50.000 | 4% | 7.5% | 8.5% |
| 1.000 եվրո - 40.000 եվրո | 4% | 4.5% | 5% |
| $50.000,20 մլն դրամ 40.000եվրո և ավելի դեպքում | Պայմանագրային | ||
| այլ արժույթների դեպքում | Պայմանագրային | ||
* Իրավաբանական անձանցից ներգրավվող ավանդների տոկոսադրուքները սահմանվում են պայմանագրային
Երաշխավորված ավանդի չափերն են`
- եթե ավանդատուն բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը երկու միլիոն հայկական դրամ է.
- եթե ավանդատուն բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը մեկ միլիոն հայկական դրամ է.
- եթե ավանդատուն բանկում ունի դրամային ևարտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդիգումարը մեկ միլիոն հայկական դրամից ավել է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև երկու միլիոն հայկական դրամով.
- եթե ավանդատուն բանկում ունի դրամային ևարտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդիգումարը պակաս է մեկ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` մեկ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ:
Բանկի կողմից ավանդատուին վճարված տոկոսագումարը (ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների) ենթակա է հարկման, համաձայն ՀՀ եկամտահարկի մասին օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի:
Եկամտահարկի մեժությունը կազմում է 10%:
Ժամկետային ավանդները ժամկետից շուտ հետ վերցնելու դեպքում, ավանդի հիմնական գումարը տրամադրվում է ավանդատուին ամբողջությամբ, իսկ հաշվեգրված տոկոսագումարները վերահաշվարկվում են բանկում 2% տարեկան տոկոսադրույքով:


