Ընդհանուր դրույթներ
Սույնով «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ, այսուհետ` Բանկ, սահմանում է հաճախորդներին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող միջնորդավճարների դրույքները և սակագները:
1. Բանկը, ցանկացած ժամանակ, առանց նախնական հայտարարության իրավունք ունի փոփոխել, լրացնել, կամ վերանայել ստորև շարադրված դրույքները և սակագները: Նման փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում Բանկիկողմից դրանք հանրության համար որևէ հասանելի եղանակով հայտարարելուցհետո:
2. Բանկն իրավունք ունի գանձել հատուկ վճարներ, կապված լրացուցիչ աշխատանքի իրականացման հետ և/կամ ոչ ստանդարտ գործառնությունների իրականացման համար:
3. Սույն Դրույքների և Սակագների 7, 8, 9 գլուխներով սահմանված վճարներից բացի լրացուցիչ գանձվում են Բանկի կողմից կրած ծախսերը` փաստացի կատարած ծախսի չափով:
4. Սույն Դրույքներով և Սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձվումեն ՀՀ դրամով:
5. Արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ սահմանված միջնորդավճարներըգանձվում են ՀՀ դրամով, հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված անկանխիկ վաճառքի փոխարժեքը:
6. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց տոկոսագումարների վճարումն իրականացվում է ՀՀ դրամով, հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
7. Առանձին դեպքերում կարող են կիրառվել այլ Դրույքներ և Սակագներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և/կամ պայմանագրերով:
8. Սույն Դրույքներով և Սակագներով չնախատեսված գործառնությունների պայմանները և սակագները սահմանվում են այլ փաստաթղթերով և/կամպայմանագրերով:
9. Բանկը պատասխանատվություն չի կրում`
- հաճախորդի կողմից սխալ ցուցումների արդյունքում առաջացած հետևանքների համար.
- կապի միջոցների անսարքությունների դեպքում առաջացած հետևանքների համար.
- անհաղթահարելի ուժ ունեցող (ֆորս-մաժորային) իրավիճակների դեպքում առաջացած հետևանքների համար.
Հաճախորդների սպասարկումն իրականացվում է գործառնական օրվա ընթացքում`ժամը 9:30 -16:30 առանց ընդմիջման, իսկ կանխիկ գործառնութույների համար (բանկային հաշվի համալրում, վարկային պարտավորությունների մարում, փոխարկային գործառնություններ)` մինչև ժամը 17:45:
* Բանկի վերահաստատված Դրույքներն ու Սակագները ուժի մեջ են 2010թ. ապրիլի 26-ից:


