Հաշիվների բացում / սպասարկում
Էջի տեղեկատվությունը թարմացվել է` 8/12/2009 14:30
«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ (այսուհետ`Բանկ) ֆիզիկական ու իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար (ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) բացում է ՀՀ դրամային և արտարժույթային հաշիվներ (խնայողական/ընթացիկ և այլն), իրականացնելով հաշիվների ընթացիկ սպասարկում` համաձայն Բանկի կողմից հաստատված բանկային հաշվի բացման և վարման սակագների: Բանկային հաշիվներ բացելու նպատակով կարող եք դիմել Բանկի գլխամասային գրասենյակ և Բանկի համակարգի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը /հասցեները և հեռախոսահամարները տես կայքի Բանկի մասին բաժնի Մասնաճյուղեր և Կապը մեզ հետ ենթաբաժիններում/:
Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.
Իրավաբանական անձանց դեպքում`
- դիմում / ձև թիվ 1` հաստատված Բանկի կողմից /,
- կանոնադրության բնօրինակ կամ կնիքով հաստատված և ստորագրված պատճեն,
- պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն, հարկային կոդի պատճեն,
- հաշվի միջոցները տնօրինելու իրավունք ունեցող անձանց ստորագրության նմուշները հաստատված վերադասի /առկայության դեպքում/ և գրանցված հարկային տեսչության կողմից /նոտարի փոխարեն ստորագրության նմուշները հաստատվում է Բանկի կողմից, հաճախորդի պահանջով այն կարող է հաստատվել նոտարի կողմից/,
- տնօրենի /ղեկավարի/, գլխավոր հաշվապահի /և այլ հաշիվը տնօրինող անձանց/ անձնագրերի պատճեները, հրամանների քաղվածքները,
- հիմնադրի /ների/ անձնագրի և սոցալական քարտի պատճեն,
- իրավաբանական անձ Հաճախորդի կողմից ժամանակավոր հաշիվ բացելիս պահանջվում է Արտոնագրային վարչության կողմից տրված ֆիրմային անվանման որոշումը և հաշիվը բացողի անձնագրի պատճեն /ժամանակավոր հաշիվը հիմնական դարձնելիս`պետք է ներկայացվի պահանջվող բոլոր փաստաթղթերը/:
Ֆիզիկական անձանց դեպքում`
- դիմում / ձև թիվ 2` հաստատված Բանկի կողմից /,
- անձնագրի պատճեն,
- սոցալական քարտի պատճեն:
Անհատ ձեռնարկատերերի դեպքում`
- դիմում / ձև թիվ 1` հաստատված Բանկի կողմից /,
- անհատ ձեռներեցի վկայականի պատճեն / կնիքի առկայության դեպքում ` վկայականի պատճեն կնքված վիճակում/,
- անձնագրի և սոցալական քարտի պատճեն,
- հարկային կոդի պատճեն:
*** Հաշվի չնվազող մնացորդի պահանջ ներկայացվում է միայն անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց անվամբ բացված հաշիվներին` 20.000,0 ՀՀ դրամի սահմանաչափով:
Հաճախորդների բանկային հաշվիվների սպասարկումը.
1. Հաճախորդի բանկային հաշիվների սպասարկումը կարգավորվում է` ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով, Բանկի և հաճախորդի միջև կնքված բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:
2. Բանկային հաշիվների սպասարկումը իրականացնում է Բանկի գլխամասային գրասենյակի և Բանկի համակարգի մասնաճյուղերի կողմից /հաճախորդների սպասարկաման համապատասխան ստորաբաժանումների միջոցով /: Հաշիվների սպասարկումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված Գործառնական օրվա ընթացքում` ժամը 9.30 -16.30 առանց ընդմիջման, իսկ կանխիկ գործառնութույների համար (բանկային հաշվի համալրում, վարկային պարտավորությունների մարում, փոխարկային գործառնություններ)` մինչև ժամը 17.45:
3. Հաճախորդների հաշիվներով իրականացվող գործառնությունների (հաշվարկային/դրամարկղային) դիմաց Բանկը գանձում է համապատասխան միջնորդավճարներ` Բանկի գործող (սահմանված) սակագների համաձայն:
Բանկային հաշիվների վարման սպասարկումը կատարվում է`
- ֆիզիկական անձ հաճախորդների դեպքում` անվճար,
- իրավաբանական անձ հաճախորդների դեպքում` գանձվում է 5000,0 ՀՀ դրամ եռամսյակային վճար (անկախ գործարք կատարելու կամ չկատարելու վաղեմությունից), ընդ որում միևնույն հաճախորդի մի քանի հաշվի առկայության դեպքում, գանձվում է մեկ միջնորդավճար:
4. Հաճախորդն իրավունք ունի իր բանկային հաշվներով կատարել ՀՀ օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործառնություն (կանխիկ/անկանխիկ)` Բանկին ներկայացնելով ՀՀ իրավական նորմերին համապատասխանող փաստաթղթային հանձնարարական/կարգադրություն: Հաճախորդները կարող են նաև առանց Բանկ հաճախելու կառավարել իրենց հաշիվները` Բանկի կողմից կիրառվող բանկային հաշիվների հեռակառավարման Ինտերնետ-Բանկ և Հաճախորդ-Բանկ համակարգերի միջոցով:
5. Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունները /դրամական միջոցների շարժը/ ամբողջովին արտացոլվում է տվյալ հաշիվների քաղվածքներում: Գործարքի կատարման հաջորդ օրը հաճախորդին տրամադրվում է հաշվի քաղվածքները` համապատասխան փաստաթղթերի հետ: Բանկի եւ Հաճախորդի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա քաղվածքները կարող են տրամադրվել` առձեռն, փոստային կամ էլեկտրոնային կապի միջոցոներով:
6. Հաճախորդի հաշվին դրամական միջոցների մուտքագրման / ելքագրման ժամկետները`
- Հաճախորդի օգտին ստացված դրամական միջոցները հաճախորդի հաշվին մուտքագրվում է ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացման հաջորդող բանկային օրը: Հաշվի կանխիկ համալրման (մուտքագրման) դեպքում` դրամական միջոցների մուտքագրումը կատարվում է նույն բանկային օրը:
- Հաճախորդի հաշվից դրամական միջոցների ելքագրումը կատարվում է` հաճախորդի կողմից Բանկին ներկայացված վճարման հանձնարագրերի հիմքերով, ընդ որում` մինչև ժ. 15 30 ներկայացված վճարման հանձնարագրերը Բանկի կողմից կատարվում են նույն բանկային օրը, իսկ ժ. 15 30 -ից հետո ներկայացված վճարման հանձնարագրերը` հաջորդ բանկային օրը: Հաճախորդի հաշվից կանխիկ միջոցների տրամադրումն իրականացվում է` հաճախորդի պահանջագիրը (կանխիկ միջոցների ստացման հայտը) ընդունելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:
7. Հաճախորդների հաշիվներով իրականացվող փոխանցումների և կանխիկ գործառնությունների պայմանների մասին կարող եք ցանոթանալ ` Բանկային ծառայություններ բաժնի Փոխանցումներ ենթաբաժնում և Սակագներ բաժնի Դրամարկղային գործառնություններ ենթաբաժնում:
8. Բանկային հաշվի պայմանագրի լուծման պայմանները`
- Հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է պահանջել լուծել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը և իր հայեցողությամբ տնօրինել հաշվում առկա դրամական մնացորդը (կանխիկ ելքագրել կամ փոխանցել այլ հաշվի):
- Բանկը կարող է անվիճելի կարգով դադարեցնել բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը, եթե իրավաբանական անձ հաճախորդը մեկ տարվա ընթացքում իր բանկային հաշվով գործառնություններ չի կատարել, իսկ ֆիզիկական անձ հաճախորդի պայմանագիրը դադարեցվում է, եթե անձը 6 /վեց/ ամիս տվյալ բանկային հաշվով գործառնություն չի կատարել: Նշված դեպքերում հաճախորդի բանկային հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ` հաճախորդի համապատասխան գրավոր դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 /յոթ/ օրվա ընթացքում:
- Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:
9. Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված, ինչպես դատական կարգով այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով/Ֆիզիկական անձանց դեպքում/:
10. Բանկը բանկային հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները չի սահմանափակում:
11.Բանկային Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Հիշյալ դեպքերում, Բանկը չի կրում պարտավորություն հաշվետեր-հաճախորդի հանդեպ, վերջինիս հաշիվների և դրամական միջոցների նկատմամբ ՀՀ օրենսդրական կարգով կիրառվող իրավական սանկցիաների մասին տեղեկացնելու համար և նման տեղեկատվություն կարող է տրամադրել միայն համապատասխան սանկցիաներ կիրառելուց հետո ` հեռախոսակապի կամ այլ կապի միջոցներով (էլեկտրոնային/փոստային):
12. Բանկը երաշխավորում է հաշվի, հաշվով գործառնությունների և հաճախորդի մասին տեղեկությունների գաղտնիությունը և նման տեղեկությունները տրամադրում է միայն հաճախորդին և նրա լիազոր ներկայացուցչին: Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները Բանկը տրամադրում է միայն` Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքի համաձայն:
13. Այլ տեղեկատվություն`
- հաճախորդների ընթացիք հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկվող տոկոսադրույքներին և դրանց հաշվարկման ձևին կարող եք ցանոթանալ` Սակագներ բաժնի Բանկային հաշվի վարում ենթաբաժնում:
- ավանդային և քարտային հաշիվների սպասարկման պայմաններին կարող եք ցանոթանալ` Բանկային ծառայություններ բաժնի Ավանդներ և Պլաստիկ քարտերի սպասարկում ենթաբաժիններում:


