Տեղեկատվություն

Էջի տեղեկատվությունը թարմացվել է` 10/04/2013 12:00about_bank.jpg

 

ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ հանդիսանում է առաջին գրանցված առևտրային բանկը ՀՀ-ում, որը դիմակայելով բանկային օրենսդրական դաշտի բազմաթիվ խստացումներին, պահպանելով օրենքների և նորմատիվ ակտերի պահանջները, առ այսօր հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը` տարիների ընթացքում իր կայուն դիրքը գրավելով ՀՀ բանկային համակարգում:

Բանկն իր արդյունավետ և հետևողական քաղաքականության շնորհիվ, ապահովում է հաճախորդներին միջազգային չափանիշներին համապատասխան բանկային ծառայությունների տրամադրում, կիրառելով գործող անհրաժեշտ բանկային տեխնոլոգիաները և օգտագործելով կուտակված զգալի փորձը:

Բանկի աշխատակիցների բարձր մասնագիտացումը, ֆինանսական շուկաների լավ իմացությունը և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցումը, հնարավորություն են տալիս հաճախորդներին ապահովել բիզնեսի զարգացման բարենպաստ պայմաններ` ապահովելով նրանց համար հաջողության և կայունության մթնոլորտ:

 

ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ - գործունեության ոլորտը` հյուրանոցային բիզնես, գործունեության տարածաշրջանը` ՌԴ դաշնություն, փայամասնակցության չափը` 49,975%:  
  • «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ԲԲԸ - գործունեության ոլորտը` գազատարերի և նավթամուղերի շինարարություն, գործունեության տարածաշրջանը` ՌԴ դաշնություն, փայամասնակցության չափը` 46,125%:
  • Վազգեն Սիմոնի Գևորգյան - ՌԴ քաղաքացի, փայամասնակցության չափը` 3,9%:

 

ԲԱՆԿԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Լինել փորձառու, առաջադեմ, նորարար, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող առաջատար ֆինանսական հաստատություն Հայաստանում:

 

ԲԱՆԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնվելով մեր երկարամյա պատմության, հարուստ փորձի և բարի ավանդույթների վրա, բարձրորակ և նորարար բանկային ծառայությունների մատուցման միջոցով` մենք

  • նպաստում ենք մեր հաճախորդների բարեկեցությանը, ֆինանսական աճին և զարգացմանը,
  • ավելացնում ենք արժեք մեր փայատերերի կողմից կատարված ներդրումներին,
  • հանդիսանում ենք վստահելի և ապահով գործընկեր` ներդրողների համար,
  • օժանդակում ենք երկրի տնտեսության զարգացմանը:

Միևնույն ժամանակ, մենք

  • շարունակական աջակցություն ենք ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին,
  • ձգտում ենք հանդիսանալ ցանկալի գործատու:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ազնվություն
Մենք գործում ենք ազնիվ և բարեխիղճ բոլոր հարաբերություններում:

Հուսալիություն
Ազնիվ աշխատանքի և կշռադատված քաղաքականության իրականացման արդյունքում մենք կայուն ենք և հուսալի թե' հաճախորդների, և թե' ներդրողների համար:

Հաճախորդների վստահություն
Հաճախորդները մեր գործունեության կենտրոնում են. մենք գնահատում և ամուր ենք պահում հաճախորդների վստահությունը:

Թափանցիկություն
Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ` փակ, հաճախորդի բանկային և առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:

Նորարարություն
Մենք շարունակաբար ներդնում և կիրառում ենք նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաներ և արդիական լուծումներ:

Թիմային ոգի
Փոխօգնության և միասնական նպատակին համատեղ ձգտելու մթնոլորտը, անշեղորեն ծառայում է համախոհների թիմի արդյունավետության բարձրացմանը` հանդիսանալով մեր հաջողության հիմնական գրավականը:

Գործարար հեղինակություն
Բարի համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:

 

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պրոմեթեյ Բանկը, իբրև ֆինանսական հաստատություն, որը գիտակցում է իր դերն ու նշանակությունը որպես հասարակության անդամ և ակտիվ մասնակից, որդեգրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներ, որոնց շրջանակներում իր շարունակական բարոյական և նյութական աջակցությունն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին:

Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակն ընդգրկում է հետևյալ հիմնական ոլորտները`

  • Աջակցություն ցուցաբերել հասարակության առավել խոցելի խմբերին` մասնավորապես ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներին,
  • Սատարել և խրախուսել երիտասարդ սերնդի կրթական, գիտական և մշակութային ձեռքբերումները, ինչպես նաև գիտատար նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը,
  • Օժանդակել հասարակական, համազգային նշանակություն ունեցող նախաձեռնությունների իրականացմանն ու ազգային արժեքների պահպանմանը:

 

ԲԱՆԿԻ ԼՈԳՈՊԱՏԿԵՐԸ

Բանկի լոգոպատկերի հիմքում դիցաբանական հերոս Պրոմեթևսի պատկերն է` մուգ կարմիր քառակուսու կենտրոնում:

Պրոմեթևսը խորհրդանշում է Բանկի ձգտումը, իր գործունեության միջոցով, մշտապես բարիք բերելու շրջապատին: Քառակուսին խորհրդանշում է հասարակությունը:

Քառակուսու չորս կողմերը խորհրդանշում են`Graphic1.jpg

  • հաճախորդներին,
  • փայատերերին ու ներդրողներին,
  • երկիրն ու համայնքը,
  • աշխատակիցներին:

 

ԲԱՆԿԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՒՅՆԵՐԸ

Բանկի կորպորատիվ գույներն են` մուգ կարմիրը, ոսկեգույնը և սպիտակը:

aassaa.jpg

  • Մուգ կարմիր գույնը խորհրդանշում է այն բարիքը, որ Բանկը տարածում է իր գործունեության միջոցով:
  • Ոսկեգույնը խորհրդանշում է Բանկի հարուստ փորձը, երկարամյա պատմությունն ու բարի ավանդույթները:
  • Սպիտակը խորհրդանշում է նորը, առաջադիմականությունը և նորարարության ձգտումը:

 

ԲԱՆԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

1990

Բանկը հիմնադրվել է որպես «Պրոմեթևս» առևտրային բանկ` գործունեություն ծավալելով ք.Երևան, Հրաչյա Քոչարի 19 հասցեում:

 1993

Հոկտեմբերի 23-ին լիցենզավորվել է ՀՀ ԿԲ-ի կողմից` թիվ 27 ընդհանուր link_1.gifարտոնագրով:

1996 Վերանվանվել է` «Պրոմեթևս Բանկ» ՍՊԸ:
2000 Անդամակցում է S.W.I.F.T. համակարգին:
2001 Վերանվանվել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ` տեղափոխվելով և իր գործունեությունը շարունակելով Բանկի նորակառույց ու հարմարավետ գլխամասային գրասենյակում` ք.Երևան, Հանրապետության 44/2 հասցեում:
2005

Հիմնվել է ֆիզիկական անձանց միջև ոչ առևտրային բնույթի շտապ փոխանցումների (express-փոխանցումներ) համակարգ` ՌԴ "Промсвязьбанк"-ի բոլոր ստորաբաժանումների միջոցով:

Գրանցվել են «Տիգրան Մեծ» և «Կասյան» մասնաճյուղերը:

Դարձել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ԱրՔա» վճարային համակարգի լիիրավ անդամ:

 2006

Ստացել է MasterCard Europe վճարային համակարգի աֆիլիատ անդամի կարգավիճակ:

Սկսել է թողարկել Maestro, MasterCard Standart, MasterCard Gold, MasterCard Business տիպի պլաստիկ քարտեր:

 2007

Առաջին կիսամյակի վերջում Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.5 մլրդ. ՀՀ դրամով` 01.07.07թ. դրությամբ կազմելով 7.2 մլրդ. ՀՀ դրամ:

Ստացել է ՀՀ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության` բրոքերային (դիլերային), արժեթղթերի պահառուի և արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիաներ` հանդիսանալով ՀՀ բանկային համակարգում միակ բանկը, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել էր արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության բոլոր երեք լիցենզիաները:

Կնքել է բրոքերային սպասարկման պայմանագիր ՌԴ "Файненшл Бридж" Ինվեստիցիոն Ընկերության հետ` ՌԴ արժեթղթերի շուկայում գործունեություն ծավալելու նպատակով, ներդրել է "NET Investor" ծրագիրը, որը հնարավոր դարձրեց տեղեկանալ Մոսկվայի Միջբանկային Արժութային Բորսայում (ММВБ) շրջանառվող արժեթղթերի գնանշումներին և on-line ռեժիմում գործարքներ իրականացնել:

Ավստրիական "Raiffeisen Zentralbank"-ի հետ կնքվել է ԱՄՆ դոլարի, ԵՎՐՈ-ի և ՌԴ ռուբլու դրամանիշների արտահանման և ներմուծման պայմանագիր, ինչպես նաև Ավստրիայից ոսկու ստանդարտ ձուլակտորների ներմուծման պայմանագիր:

Անդամակցում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների և "Anelik" համակարգին:

Գրանցվել է «Երվանդ Քոչար» մասնաճյուղը:

 2008

Անդամակցում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների "MoneyGram" համակարգին:

Առաջին անգամ Հայաստանում` մայիսի 21-ին և հուլիսի 17-ին Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 6.5 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:

ՀՀ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին համապատասխան` 01.07.08թ.-ից Բանկը շարունակել է արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունների մատուցումը` նոր օրենսդրական պահանջներին համապատասխան:

Գրանցվել է «Ազատության 12» մասնաճյուղը:

Բանկը սկսել է թողարկել "MasterCard Standard" և "MasterCard Gold" միկրոպրոցեսորային պլաստիկ քարտեր` SDA չիպով:

 2009

Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:

Moody's Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը առաջին անգամ Բանկին շնորհել է ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման B1 և ֆինանսական կայունության (BFSR) E+ վարկանիշեր` կայուն կանխատեսմամբ (STA Outlook):

ՌԴ արժեթղթերի շուկայում սկսել է համագործակցել ՌԴ "БКС" և "Метрополь" ներդրումային ընկերությունների հետ:

 2010

Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով արտերկրյա ներդրողի է վաճառել` 10.0 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:

Moody's Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը վերհաստատել է Բանկին շնորհված` ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման B1 և ֆինանսական կայունության (BFSR) E+ վարկանիշերը` կայուն կանխատեսմամբ (STA Outlook):

Բացվել է ժամանակակից և հարմարավետ V.I.P. սպասարկման սրահ:

Մեծ շուքով նշվել է Բանկի գործունեության 20-ամյակը:

Բրոքերային հաշիվ է բացվել Գերմանական առաջատար BAADER ներդրումային բանկում, ինչը հնարավորություն է ընձեռել Բանկին իրականացնել գործառնություններ համաշխարհային առաջատար բորսաներում ցուցակվող տասնյակ հազարավոր արժեթղթերով:

Իրականացվել է Բանկի առաջին գործարքը Եվրոբոնդերով:

 2011

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքվել է կենսաթոշակների անկանխիկ վճարման վերաբերյալ պայմանագիր:

Բանկը սկսել է թողարկել "MasterCard Standard" և "MasterCard Gold" միկրոպրոցեսորային պլաստիկ քարտեր` առավել ապահով DDA չիպով:

Գերմանական BAADER ներդրումային բանկի հետ կնքվել է 2.0 մլն. Եվրո գումարով վարկային միջոցների ներգրավման համաձայնագիր:

Moody's Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը վերհաստատել է Բանկին շնորհված` ՀՀ դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման B1 և ֆինանսական կայունության (BFSR) E+ վարկանիշերը` կայուն կանխատեսմամբ (STA Outlook):

Բանկի կանոնադրական կապիտալը, համալրվելով 7.2 մլրդ. ՀՀ դրամով, կրկնապատկվել է` կազմելով 14.4 մլրդ. ՀՀ դրամ:

"Global Finance" հեղինակավոր ամսագիրը Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես 2011թ. աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և "Լավագույն ենթապահառու բանկը Հայաստանում":

Գրանցվել է «Գյումրի» մասնաճյուղը:

Գրանցվել է «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը:

Ներդրվել է PROMETEY MOBILE ծառայությունը:

Moody's Investors Service-ը փոփոխել է Հայաստանի կառավարության` ազգային արժույթով և արտարժույթով պարտավորությունների թողարկողի "Ba2" սուվերեն վարկանիշի կանխատեսումը, կայունից` բացասականի, ինչի հետևանքով, Պրոմեթեյ Բանկին շնորհված ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման "B1" վարկանիշի կանխատեսումը նույնպես փոփոխվել է, կայունից` բացասականի:
Միևնույն ժամանակ, Moody's-ը վերահաստատել է Պրոմեթեյ Բանկի ֆինանսական կայունության (BFSR) "E+" վարկանիշի կայուն կանխատեսումը:

 2012

Միացել է UNIStream դրամական փոխանցումների համակարգին:

Միացել է "Быстрая Почта"TM դրամական փոխանցումների համակարգին:

Գրանցվել է «Էրեբունի» մասնաճյուղը:

Գրանցվել է «Կոտայք» մասնաճյուղը:

Գրանցվել է «Դավթաշեն» մասնաճյուղը:

"Global Finance" հեղինակավոր ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Պրոմեթեյ բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և 2012թ. «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում:

Բանկը սկսել է թողարկել "MasterCard-Idram" քո-բրենդ պլաստիկ քարտեր:

Moody's Investors Service վարկանիշային ընկերությունը վերահաստատել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման Պրոմեթեյ Բանկի "B1" վարկանիշը՝ բացասական կանխատեսմամբ, իսկ ֆինանսական կայունության (BFSR) "E+" վարկանիշը` կայուն կանխատեսմամբ:

2013

Moody's Investors Service վարկանիշային ընկերությունը վերահաստատել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների ներգրավման Պրոմեթեյ Բանկի "B1" վարկանիշը՝ բացասական կանխատեսմամբ, իսկ ֆինանսական կայունության (BFSR) "E+" վարկանիշը` կայուն կանխատեսմամբ: