MasterCard Idram

09/07/2012

Capture.jpgՊրոմեթեյ Բանկը տրամադրում է Իդրամ ընկերության հետ համատեղ թողարկած MasterCard Standard Co-branded տիպի միջազգային վճարային քարտ, որով Դուք կարող եք Ձեր քարտային հաշվից կանխիկացնել դրամական միջոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված հարյուրավոր բանկոմատներում և հազարավոր կանխիկացման կետերում, ինչպես նաև աշխարհի ավելի քան 200 երկրներում տեղակայված միլիոնավոր բանկոմատներում և կանխիկի տրամադրման կետերում: Դուք կարող են նաև իրականացնել անկանխիկ վճարումներ աշխարհի տասնյակ միլիոնավոր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև վիրտուալ միջավայրում:

Քո-բրենդ քարտերի տրամադրման և սպասարկման սակագներ  MasterCard

Քարտի տրամադրում

0
Քարտի տարեկան սպասարկում 0
Լրացուցիչ քարտի տրամադրում 0
Լրացուցիչ քարտի տարեկան սպասարկում 3.000
Քարտային հաշվի չնվազող մնացորդ` 3.000
Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան %՝ ի օգուտ Քարտապանի  3%  
Քարտային հաշվի բացասական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան %  20%  
Քարտերով կանխիկի տրամադրում Բանկի ATM-ով և POS-ով 0.5%
Քարտերով կանխիկի տրամադրում «ԱրՔա» համակարգի այլ բանկերի ATM-ով և POS-ով 0.8%
Քարտերով կանխիկի տրամադրում օտարերկրյա բանկերի և «ԱրՔա» համակարգի անդամ չհանդիսացող ՀՀ բանկերի ATM-ով և POS-ով 1% min 1.500
Բանկի և այլ բանկերի POS-ով անկանխիկ գործարքների իրականացում 0
Քարտի գործողության կասեցում 0
Քարտի գործողության ապակասեցում 1.000
Քարտի վերաթողարկում գործողության ժամկետը ավարտվելու դեպքում 0
Քարտի վերաթողարկում կորստի կամ վնասվելու դեպքում 3.000
PIN գաղտնաբառի վերաթողարկում 3.000
Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում 0
Քարտային հաշվի քաղվածքի կրկնօրինակի տրամադրում 0
Գործարքների վերաբերյալ յուրաքանչյուր SMS հաղորդագրության ստացում 20

 

•Ձեր քարտի վավերության ժամկետը տրամադրման պահից երեք տարի է, և այն նշված է քարտի դիմերեսին ամիս/տարի ֆորմատով: Քարտը գործելու է մինչև նշված ամսվա վերջին օրը:


•Եթե Դուք ցանկություն ունեք վերաթողարկել քարտը ժամկետը լրանալուց հետո, ապա պետք է 30 բանկային օր առաջ ներկայացնեք քարտը վերաթողարկելու վերաբերյալ համապատասխան դիմում:

 
•Քարտի երեսին առկա է 16 նիշից կազմված համար, որը հանդիսանում է Ձեր քարտի համարը:


•Քարտի դարձերեսին առկա է քարտատերի ստորագրության համար հատկացված դաշտ, որը Դուք պարտադիր պետք է ստորագրեք քարտը ստանալու պահին: Սպասարկման կետերում անկանխիկ գործառնություններ իրականացնելիս սպասարկող աշխատակիցը, Ձեզ իդենտիֆիկացնելու նպատակով, կարող է համեմատել քարտի դարձերեսի ստորագրությունը գործարքի իրականացման անդորագրի ստորագրության հետ:


•Քարտի հետ մեկտեղ Ձեզ կտրամադրվի չորս նիշանի գաղտնի թվային կոդ` PIN կոդ, որի գաղտնիության ապահովման պատասխանատվությունը կրում եք Դուք: Խուրհուրդ է տրվում վճարային քարտը և PIN կոդը չպահպանել միասին: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանի կողմից իր PIN կոդը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով քարտի ոչ օրինական և քարտապանի կողմից չարտոնված օգտագործման համար:


•PIN կոդը երեք անգամ հերթականորեն սխալ մուտքագրելու դեպքում, անկախ փորձերի միջև ընկած ժամանակահատվածից, Ձեր քարտի գործողությունը կկասեցվի:


•Քարտի ապակասեցման համար Դուք պետք է ներկայանաք Բանկ և վճարեք ապաբլոկավորման միջնորդավճարը, որից հետո քարտի գործունեությունը կվերականգնվի:


•Քարտի դարձերեսին` սպիտակ ուղղանկյան մեջ, դաջված է եռանիշ թիվ, որը հանդիսանում է Ձեր քարտի CVV2 կոդը, որը պահանջվում է ոչ երես առ երես գործարքներ իրականացնելիս (օրինակ ինտերնետ միջավայրում գործարքների դեպքում):


•Դուք կարող եք Ձեզ տրամադրված քարտով իրականացնել գործողություններ քարտային հաշվի արտարժույթից տարբերվող արժույթով, բացառությամբ ՀՀ և ԼՂՀ տարածքում բանկոմատների միջոցով կանխիկացման գործառնություններից և առևտրի ու սպասարկման կետերում գործարքներից, որոնք իրականացվում են միայն ՀՀ արժույթով:

 
•Անհրաժեշտ է պահպանել քարտով գործառնությունների բոլոր վճարային փաստաթղթերը մինչև քարտային հաշվի քաղվածքի ստացումը` քաղվածքում նշված գործարքներն իրականում կատարված ծախսերի հետ համեմատելու նպատակով: Քարտի օգտագործման յուրաքանչյուր ամսվա համար Բանկը, մինչև հաճորդ ամսվա 7-ը, տրամադրում է հաշվի քաղվածք քարտի տրամադրման դիմումում Ձեր կողմից նշված եղանակով:


•Քաղվածքում նշված գործարքների և իրականում կատարված ծախսերի անհամապատասխանության դեպքում Դուք կարող եք ներկայանալ Բանկ և գրավոր բողոքարկել նշված գործարքը: Գործարքների բողոքարկման դեպքում հետգանձումների նկատմամբ կիրառվում են "ԱրՔա" և "MasterCard" վճարահաշվարկային համակարգերի հետգանձման կանոնները:


•Քարտով գործարքներ իրականացնելիս Ձեր քարտային հաշվից կգանձվեն միջնորդավճարներ` համաձայն Քո-բրենդ քարտերի տրամադրման և սպասարկման սակագների:


•Քարտային գործարքներով ռիսկերի նվազեցման նպատակով Բանկը սահմանել է օրական հավաստագրման սահմանաչափ և գործարքների առավելագույն քանակ, որը կազմում է օրական 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով կանխիկացում, օրական առավելագույնը 10 գործարքների միջոցով:


•Քարտը կորցնելու դեպքում Դուք պարտավոր եք անմիջապես Բանկին տեղյակ պահել այդ փաստի վերաբերյալ հեռախոսազանգով, իսկ եթե չեք կարողանում կապվել Բանկի հետ, ապա պետք է զանգահարեք "Արմենիան Քարդ" պրոցեսինգային ընկերություն (+37410) 44 03 80 շուրջօրյա հեռախոսահամարով:


•Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ ի օգուտ Ձեզ կհաշվարկվի տարեկան 3% տոկոսադրույք:


•Ցանկության դեպքում, բացի հիմնական քարտից, Ձեզ կարող է տրամադրվել նաև լրացուցիչ քարտ` երեխաների կամ ընտանիքի այլ անդամների համար Ձեր քարտային հաշվից օգտվելու նպատակով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել "Պրոմեթեյ Բանկ" ՍՊԸ, Պլաստիկ քարտերի բաժին, հետևյալ հեռախոսահամարով` (+37410) 58 29 77:

 

Պրոմեթեյ Բանկի բանկոմատների հասցեներն են`
ք.Երևան

Հանրապետության 44/2, Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակ
Տիգրան Մեծի պող. 10, Բանկի "Տիգրան Մեծ" մասնաճյուղ
Կասյան 5, Բանկի "Կասյան" մասնաճյուղ
Ազատության պող., 12, Բանկի "Ազատություն" մասնաճյուղ
Երվանդ Քոչարի 17, Բանկի "Երվանդ Քոչար" մասնաճյուղ
Գարեգին Նժդեհի 19, Բանկի "Գարեգին Նժդեհ" մասնաճյուղ
Գաջեգործների 76, Բանկի "Էրեբունի" մասնաճյուղ
Տիգրան Պետրոսյան 32/8, Բանկի "Դավթաշեն" մասնաճյուղ
Հյուսիսային պողոտա 1, "Նորդ" բիզնես համալիր
Խուդյակովի փողոց, Մանկական աշխարհի հարևանությամբ

ք. Գյումրի

Շահումյան փ.125/3, Բանկի "Գյումրի" մասնաճյուղ

ք.Աբովյան

Հանրապետության 28, Բանկի "Կոտայք" մասնաճյուղ
Հանրապետության 1/57, Առևտրի սրահ

ք. Բյուրեղավան

Հարոյան փ. 50, "Գլասուորլդ" գործարան