Ֆինանսական համակարգի հաշտարար
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նպատակներն են`
•Ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը
•Սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը
•Ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ`
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ.` (374 10) 58 23 22, 58 23 21
Ֆաքս` (374 10) 58 24 21
Էլ. հասցե` info@fsm.am, www.fsm.am
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00, ընդմիջման ժամ` 13:00-ից 14:00:






